«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին։ Եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան», - դատարանի մոտ ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբոլյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի հրահանգով է ընկերության փոփոխություն տեղի ունեցել, Բաբլոյանն արձագանքեց.
«Դուք ասացիք՝ ՀՔԾ-ն է ասում, ես էլ Ձեզ կարող եմ ասել, որ ՀՔԾ-ն ասում է, թե Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել՝ Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, ինչը բացառապես որևէ հիմք չունի։ Եթե ես վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի, ես ձեզ մի օր կհրավիրեմ, կծանոթացնեմ 5 հատորի հետ, կտեսնեք, որ նույնիսկ մի բառ չկա ասելու համար, որ Բաբոլյանը սա սխալ է արել և կարելի է նրան մեղադրել», - ասաց Արա Բաբլոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը