Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի մոտ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի դիմացից հայտարարությամբ հանդես եկավ, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և կոչ արեց՝ այս եղանակին չմնալ դրսում և վերադառնալ տուն:
«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես ինչպես ինձ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը