24 02 2020

Պատրաստ ենք հողերը վերադարձնել․ Ամենայն հայոց «փրկիչ» Նիկոլ Փաշինյան․ Մադաթյան

Պատրաստ ենք հողերը վերադարձնել․ Ամենայն հայոց «փրկիչ» Նիկոլ Փաշինյան․ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը գրում է․

«Տիկնայք և պարոնայք,

Հայրենի՞ք՝ չէ, չենք լսել։ Հայրենասիրությո՞ւն՝ չէ, չենք իմանում։ Ազգովի հանձնենք այն «հողերը», որոնք ներծծված են մեր հերոսների կյանքով ու արյունով։

«Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք՝ ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ սրտի եւ ուղեղի հակամարտություն: Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել՝ հանուն խաղաղության»:

Հատված «Երկրի հակառակ կողմը» գրքից։ Հեղինակ՝ ամենայն հայոց «փրկիչ» Նիկոլ Փաշինյան։

Պարոնա՛յք, դուք «...գաղթականի հոգի ունեք» (մեջբերումը «Սարոյան եղբայրներ» ֆիլմից)։ Իսկ Ձեզ, ցավոք, համայն Հայության ՀԱՅՐԵՆԻՔՆ է վստահվել...

Լաչառեն օխտը լեչակ կըինի:

#դըմփ_դըմփ_հոպպլա

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ