24 02 2020

Էսկալացիան խանգարում է բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ․ Զոհրաբ Մնացականյան



«էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու առաջընթաց ունենալ  բանակցային գործընթացում։ Մենք ունենք  կարևոր ձեռքբերում 2019թ․-ին՝ էսոկալացիայի ավելի նվազ պատկեր ունենալ, որի համար օգտագործվում է ուղիղ գիծը։ Իհարկե, երբ ասում եմ նվազ, ինձ համար դժվար է, քանի որ եղել են զոհեր և յուրաքանչյուր 1 զոհն արդեն ավելի քան շատ է։ Շատ էական է պահպանել դա։ Վտանգի և վտանգի սպառնալիքի մոտեցումները չեն աշխատելու և դրանք  խստորեն մերժվում են հայկական և ղարաբաղյան կողմից»,- մամուլի ասուիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Արցախում ԱԽ նիստից հետո սահմանին վիրավոր լինելուն։

Մնացականյանը նշեց, որ դա չափազանց մտահոգիչ է, քանի որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը կարևորագույններից է՝ բանակցային ողջ փաթեթում։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ