Zham.am-ը գրում է․ «Փաշինյանի երեկվա քաղաքական «բենեֆիսը» Պետրոսի մոտ հնարավոր չէ շրջանցել: Մասնավորապես` խոսելով բանակում հաճախակի դարձած սպանության դեպքերի հետ նա բառացիորեն նշեց հետևյալը. «... Ես այս թեմայի շուրջ շատ եմ մտածել, երկու կարծիք չկա, քրեական մշակույթը պետք է արմատախիլ արվի: Հարց կտաք՝ ինչու անցյալ տարի նույն պատկերը չէր: Ես ունեմ պատասխան՝ անցյալ տարի ժամկետային զինծառայողների դրամական հասանելիքն ավելացրինք: Եվ եթե ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև կոպիտ ասած՝ «բազառները», ֆինանսական միջոցների վրա հսկողություն սահմանողները շատանում են: Սա իմ վարկածն է, որին ես եզրահանգել եմ իմ մտորումների արդյունքում: Բայց սա դեռ պետք է քննարկվի, ուսումնասիրվի»:
Ցանկացած մարդ, ցանկացած երևույթ բացատրում է իր ունեցած պատկերացումներով: Փաստորեն Փաշինյանի կարծիքով բանակում «բազարները» շատացել են, որոհետև ժամկետային ծառայողները առաջ ստանում էին 3 հազար դրամ վճար, իսկ այսօր մոտ 4.5 հազար դրամ: Այսնինք, ըստ վարչապետի, 1.5 հազար դրամով ավել վարձավճարն է դարձել բանակում «բազարների» պատճառը: Ինչպիսի նվաստացուցիչ պատկերացում սեփական երկրի զինվորների մասին: Եթե ադրբեջանցիները թարգմանեն վարչապետի ասածները այս հարցի վերաբերյալ և տարածեն աշխարով մեկ, ապա Հայաստանը կստանա հսկայական չափսերի վարկանիշային վնաս:
Իսկ իրականությունն այն է, որ քրեական մշակույթի ավանդույթներին այսօր ավելացել է նաև այն ատելության մթնոլորտը, որը հանրության մեջ տարածվել է Փաշինյանի իշխանության գալուց հետո: Բանն այն, որ բանակը հանրության հայելին է: Եվ ինչ բարքեր որ կան հանրության մեջ, նույն կերպով դրանք արտացոլվում են նաև բանակում: Եթե Փաշինյանը հանրությանը բաժանել է սևերի ու սպիտակների, ապա Ն զորամասի զինվորը կարող է նաև իր բաժանումը կատարել, որի արդյունքում, մեկ զորամասի շրջանակներում որոշ զինվորներ կընկալվեն՝ որպես սպիտակներ, իսկ որոշներ՝ սևեր: Մանավանդ, որ նրանց հայրերի մեջ արդեն առաջացել է այդ բաժանումը: Բանակն հանրությունից տարբերվում է նրանով, որ այնտեղ հավաքված են մեծ քանակով երիտասարդներ և առկա է մեծ քանակի զինամթերք: Պա՞րզ չէ, որ նման մթնոլորտում սպանությունների քանակը բանակում պիտի մեծանա, որի գլխավոր պատասխասնատուն կոնկրետ հանրության մեջ թշնամությունը սերմանող ներկայիս վարչապետն է:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը