21 02 2020

Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել. Գեղամ Մանուկյան

Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել. Գեղամ Մանուկյան

«Չեմ կարող չասել։ Այլևս բավ է։ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան», - Facebook-ի իր էջում գրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

«Մեծ սուտ է։ Ախր դեռ երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ իր դատախազությունը չի հաստատել Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը։ Նորից ետ է ուղարկել քննիչներին։ Լավ, ամոթն էլ լավ բան է», - նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ