17 02 2020

Հայերից ով չգիտի պատմությունը, սկսում է թաքնվել Տիգրան Մեծի հետևում․ Կիվիրյան

Հայերից ով չգիտի պատմությունը, սկսում է թաքնվել Տիգրան Մեծի հետևում․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Մի բան ասեմ էլի։ Հողը նրանն է, ով կարողանում է այդ հողը գրավել, բնակեցնել ու վայելել։ Դա է հողի նկատմամբ սեփականության ամենահզոր փաստարկը ու մանդատը։ Անգլոսաքսոնները տիրում են ներկայիս Ամերիկայի տարածքին հաստատապես ոչ նրա համար, որ Տիգրան Մեծը այդ կապակցությամբ բանակցել է Պոմպեոսի հետ, այլ որ կարողացել են տիրանալ այդ հողին։

Քանի մենք կարողանում ենք ռազմական առումով պահել Արցախը, Աղդամն էլ վրադիր, դա մերն ու մերն է։ Այն օրը, երբ չկարողանանք պահել, Երեւանն էլ մեր ձեռքից կառնեն ու մեզ կհռչակեն այլմոլորակային։ Դրա համար մեզ հզոր պետություն է պետք կառուցել, որը հաստատապես չի ստացվի անել այս անգրագետ դուրսպրծուկների ղեկավարությամբ, որոնք պատմությունը դեռ մի կողմ, քաղաքականությունը ինչ է, չգիտեն...

***

Դեռ հին շումերներն էին նկատել, որ հայերից ով չգիտի Հայ ժողովրդի պատմությունը, սկսում է թաքնվել Տիգրան Մեծի հետեւում...

Դեռ գոհ եղեք, որ Տիգրան Մեծին էլ չի ուղարկել Սարդարապատի ճակատամարտ։

Փաստորեն Նիկոլին դպրոցում ու համալսարանում Հայոց ողջ պատմությունից սովորացրել են, որ եղել է մի հատ Տիգրան Մեծ, մի հատ Պոմպեոս, սխալմամբ Սարդարապատում հայտնված կամ չհանյտված Նժդեհ, դրախտից վտարված Աբրահամ, ու ողջ մոլորակն էլ այդ ժամանակ կեսը հայ է եղել, կեսը՝ վրացի։ Անկեղծ ասած իմ մոտ մի տեսակ տպավորություն ստեղծվեց, որ անգամ Ալիեւը շատ ավելի շատ հայ պատմական հերոսներ գիտի...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ