17 02 2020

Իմ նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառը աղբյուրի չբացահայտման հետևանք է. Նարեկ Սամսոնյան



«Իմ նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառը աղբյուրի չբացահայտման հետևանք է: Իրավական առումով աբսուրդային գործ է, որովհետև որևէ ցուցմունք չկա, բայց իրենք այդ ցուցումների հիման վրա են արել, այնտեղ իրավական այնպիսի ծիծաղելի վիճակ է, որ գործին ծանոթացած փաստաբաններն ասում են՝ հետագայի մասին ինչ վատ պատկերացումներով են այս մարդիկ այս գործն արել: Քաղաքական բովանդակությունը բավականին առատ է: Antifake.am-ը մեկ տարի չկա, որ գործում է, բայց այս ընթացքում հասցրել ենք մեծ բացահայտումներ անել, սկսած Աննա Հակոբյանի տասնյակ հազար դոլարներով վարսահարդար ունենալու թեմայից, շարունակած «Բոգարտից» կահույք գնելով, կառավարական առանձնատան վերանորոգումով,  մեքենաների գնումով: Մեր հիմնական թիրախում եղել է կառավարության այն գործողությունները, որոնք իրենց համար ցավոտ է եղել: Իրենք ցավոտ են տանում այդ վերաբերմունքը»,- փետրվարի 17-ին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ