17  02  2020

Այդպես էլ անհայտ մնաց, թե ովքե՞ր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն.Քնար Մանուկյան



«Իրավապահ մարմինները մինչ օրս վստահեցնում են, որ ամեն ինչ արել են և անում են՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը բացահայտելու ուղղությամբ, բայց, ըստ էության, դրանք միայն խոսքեր են, որովհետև մեզ պետք է արդյունք: Այդպես էլ անհայտ մնաց, թե ովքե՞ր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն. դա ի՞նչ ազդակ էր՝ դադարեցնե՞լ գործունեությունը, լռե՞լ, այդպես էլ մեզ մնաց անհայտ: 2019թ.-ի ընթացքում 4 քրեական գործերի շրջանակներում և՛ Քննչական կոմիտեն, և՛ Դատախազությունը, և՛ ՀՔԾ-ն փորձել են  բացահայտել լրատվամիջոցի աղբյուրները»,- փետրվարի 17-ին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ