17 02 2020

Այս ամենը տանում է ԱԺ արտահերթ ընտրությունների. Հայկ Մամիջանյան



Քարոզարշավը շատ ավելի վաղ էր մեկնարկել, քան թույլատրելի էր: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ընդգծեց. «Այսօր պաշտոնական քարոզարշավի առաջին օրն է, բայց հստակ նկատելի էր, որ ողջ փաշինյանական քարոզչամեքենան աշխատում էր սկսած այն պահից, երբ Արմեն Սարգսյանը ստորագրեց որոշումը»: 

Ինչ վերաբերում է հարցին՝ քարոզարշավի ընթացքում «Այո»-ի ճակատը կկարողանա համոզել ժողովրդին մասնակցել քվեարկությանը և այո ասել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ պետք է հասկանալ այն փաստը, որ այստեղ համոզել-չհամոզելու խնդիր չկա, այստեղ կա մի շատ պարզ տրամաբանություն, արդյոք յուրաքնաչյուր ՀՀ քաղաքացի համաձա՞յն է դառնալ հանցակից հակասահմանադրական գործընթացին, թե՞ ոչ»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ