«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի խոսքի այն հատվածին, որտեղ վարչապետն օգտագործում է «ԼՂ ներկայացուցիչ» ձևակերպումը։ Նա գրել է․
«Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:
Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:
«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:
Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:
Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը