«Մեր դիրքորոշումների վերաբերյալ իշխանության լարվածությունը, նրա անհանդուրժողականության մասին է խոսում, որովհետև մեր դիրքորոշումները մեր ազատ կամքի, մեր քաղաքական որոշումների արտահայտության արդյունքն է, եթե ինչ-որ մեկը դրա հետ ունի անհամաձայնություն, դա իրենց խնդիրն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա նշեց, որ իշխանությունը մեղադրում է «Լուսավոր Հայաստանին» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտպանելու մեջ՝ թաքցնելով այն հանագամանքը, որ իրենք ընկել են ՍԴ նախագահի հետևից․ «Իշխանությունները հղում են անում դրան, որպեսզի ցույց տան, որ մենք պաշտպանում ենք մեկ անձի՝ փորձելով թաքցնել այն, որ իրենք ընկել են այդ մեկ անձի հետևից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը