11 02 2020

Դե՞մ ես իմքայլականններին՝ կոռումպացված ես․ պրիմիտիվ մտայնություն․ Մելիքյան

Դե՞մ ես իմքայլականններին՝ կոռումպացված ես․ պրիմիտիվ մտայնություն․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Իմքայլական պատգամավոր, «Սահմանադրական փոփոխությունների» նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին փաստացի մեղադրել է ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կոռումպացված լինելու մեջ՝ այն հիմքով, որ տարիներ առաջ նա պարգևատրվել է ՀՀ շքանշանով՝ ՀՀ Եվրաինտեգրմանը աջակցելու համար։

Շատ արտահայտիչ օրինակ է։ Դե՞մ ես իմքայլականնների դարակազմիկ գաղափարներին։ Համարձակությո՞ւն ունես հրապարակավ չհամաձայնվել։ Ուրեմն հաստատ կոռումպացված ես։ Այլ կերպ հնարավոր չէ - ով ուզում ես եղիր։

Իմքայլականների ու նրանց աջակիցների շրջանում լայն տարածում ունեցող այս պրիմիտիվ մտայնությունը «մեդալի» միայն մի երեսն է։ Մյուս երեսը զրոյին ձգտող պրոֆեսիոնալիզմն է, է՛լ ավելի ցածր պետական մտածողությունը, բայց անվերջության ձգտող ինքնագնահատականը։

Ու ես, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ այդ էժան, ճղճիմ մտայնության մասին ես ու ինձ համախոհ մարդիկ ապրիլի 5-ին կարող ենք համապատասխան ուղերձ թողնել դե ֆակտո հանրաքվեի քվեաթերթիկի վրա։ Եթե իհարկե որոշեմ քվեարկել։

#չկա_չարիք_առանց_բարիքի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ