ԼՀԿ-ական պատգամավորներ Աննա Կոստանյանը և Անի Սամսոնյանը դադարեցնում են իրենց մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում, ըստ իրենց, ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: «Հայտնում ենք մեր անվստահությունը և համարում ենք, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում անելիք չունենք»,-ասաց նա:
«Քննարկումների վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ևս մեկ անգամ միտված էր հանրությանը բաժանել սևերի և սպիտակների, պետական դավաճանների և նվիրյալների, յուրայինների և ոչ յուրայինների՝ սրելով ատելություն այն անձանց նկատմամբ, ովքեր կմտածեն և կգործեն խղճի, մտքի շրջանակներում, չկիսելով իշխանության մոտեցումները: Պառլամենտում բազմակարծության մերժումը և ատելության խոսքի գերդոզավորումը այնուհետև ՀՀ վարչապետը որակեց պառլամենտական մաստեր-կլաս՝ նպաստելով իր թիմի բարոյահոգեբանական դրական տրամադրվածությանն ատելության և անհամերաշխության նկատմամբ»,-նշեց Անի Սամսոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը