07 02 2020

Ուշքի՛ եկեք, Նիկոլը ձեր ձեռքերով է ուզում քանդել պետությունը․ Գևորգ Գևորգյան

Ուշքի՛ եկեք, Նիկոլը ձեր ձեռքերով է ուզում քանդել պետությունը․ Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը գրում է․

«Ժողովու´րդ, ուշքի արի: Նիկոլը երեկվա ելույթով, քո զգացմունքներն է բորբոքում, որպեսզի քեզ հերթական անգամ օգտագործի, պետության դեմ կազմակերպվող պատերազմը քո վզին փաթաթի: Երեկ՝ շատ հանգիստ, իրենց քվերակությամբ կարող էին անցկացնել ՍԴ-ի դեմ ուղղված նախագիծը:

Չարեցին, որովհետև գիտեն, որ պետության դեմ հանցանքի համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև գիտեն դա իրենց իշխանության կորստի ուղիղ ճանապարհն է լինելու: Իսկ իրենք դեռ պետության դեմ գործ ունեն անելու...:

Նիկոլը դեռ պետք է ՍԴ-ով ստամբուլյան կոնվենցիային դրական գնահատական տա և ԱԺ-ով վավերացնի, որ միասեռականները Հայաստանում, ինչպես եվրոպական շատ երկրներում, ամուսնանալու և երեխաներ որդեգրելու հնարավորություն ունենան, գեյ շքերթներ կազմակերպեն: Նիկոլը ՍԴ-ով, մեր արյամբ ազատագրված Արցախը դեռ պետք է հանձնի ադրբեջանին: Ժողովուրդ, հասկանում եք, թե ինչու է ձեզ հրահրում. ձեր ձեռքերով է ուզում քանդել պետությունը, որպեսզի վերջում ինքը պատասխանավության չենթարկվի և ավելին՝ ստանա իր հասանելիքը իրեն «ոգեշնչողներից» և չվի տաք երկրներ: Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ԺՈՎՈՎՈՒՐԴ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ