07 02 2020

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Վահե Գրիգորյանն էր գրել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Վահե Գրիգորյանն էր գրել. «Հրապարակ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 6-ի ելույթն ԱԺ-ում գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։ 

«Երեկ՝ Նիկոլ Փաշինյանի գրավոր խոսելու հանգամանքը շատերին է զարմացրել։ Նա, որպես կանոն, թղթից չի խոսում, սակայն ԱԺ երեկվա արտահերթ նիստում ելույթը կարդում էր թղթից։ Մենք հետաքրքրվեցինք և պարզեցինք, որ ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի՝ իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը

«Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ գրավոր խոսելու հանգամանքը շատերին է զարմացրել։ Նա, որպես կանոն, թղթից չի խոսում, սակայն ԱԺ երեկվա արտահերթ նիստում ելույթը կարդում էր թղթից։ Մենք հետաքրքրվեցինք և պարզեցինք, որ ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի՝ իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը:

Ավելին՝ ելույթի սկզբնական մասում, կարելի է ասել, հենց Վահե Գրիգորյանի հայտնի նամակի ուղղակի մեջբերումն էր, երկրորդ հատվածում անդրադարձ էր կատարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին, որն, ըստ էության, մտել է փակուղի և նախաքննության մարմինը դրա լուծումը չի տեսնում, իսկ վերջին հատվածն ուղղակի սպառնալիք էր՝ ուղղված Սահմանադրական դատարանի գործող անդամներին և անգամ իրավական ճանապարհով հակասահմանադրական հանրաքվեն վիճարկողներին:

Ըստ մեր աղբյուրի, Վահե Գրիգորյանի գրած տեքստին Փաշինյանը ավելացրել է միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»: Այսպես ասած՝ «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը՝ դրան հաղորդելով փաշինյանական բառապաշարը»,- գրում է կայքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ