06 02 2020

Մեր գործընկերները որոշել են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա. Անի Սամսոնյան



«Չկա որևէ իրավաբանական կանոն կամ տրամաբանություն, որ այդ դրույթը հիմա փոփոխության ենթարկվի: Դրա համար մենք ասում ենք, որ սա հակասահմանադրական է: Բացի այդ, դա անձի վիճակը վատթարացնող նորմ է, իսկ դուք գիտեք, որ վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չեն կարող ունենալ»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը

Դիտարկմանը, որ իշխանություններն ընտրել են հարցը հանրաքվեի դնելու տարբերակը, Անի Սամսոնյանն ասաց. «Երկու պատճառ կա. նախ ցանկություն կա այն միանգամից դնել հանրաքվեի և չուղարկել ՍԴ: Երկրորդ, այս փոփոխությունն ունի նաև իրավական հետևանքներ առ այն, որ սա հակասահմանադրական փոփոխություն է: Ըստ այդմ, մեր գործընկերները որոշել են իրենց ավանդույթի համաձայն, այդ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա: Իրենք սիրում են անընդհատ ասել՝ ժողովուրդն իմաստուն է, բայց եթե ժողովուրդը ձայն է տվել և այս 88 հոգուն բերել է ԱԺ, որ իր փոխարեն ընդունի որոշումներ, բայց այդ 88 հոգին ասում է՝ ժողովուրդ, դու պետք է գնաս ընտրատեղամասեր: Նշանակում է՝ այս 88 հոգին այստեղ անելիք չունի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ