06 02 2020

Փնտրվում է իշխանություն. Արթուր Ղազինյան

Փնտրվում է իշխանություն. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանության գործելաոճին: Նա մասնավորապես նշում է, որ այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Փնտրվում է իշխանություն... Հաճախ եմ լսում կարծիքներ, որ Հայաստանում այսօր պետք է ուժեղ ընդդիմություն: Անվիճելի է, իհարկե, որ ուժեղ ընդդիմությունը պարտադիր է ցանկացած առողջ քաղաքական համակարգում: Այստեղ, սակայն, առկա է մեկ վերապահում. ուժեղ ընդդիմությունը անհրաժեշտ է, եթե կա ուժեղ, վճռական, համարձակ և հաստատակամ իշխանություն: Այսօր Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, որն իր քաղաքական նախաձեռնություններում վճռական է և հետևողական, գիտակցում է իր քայլերի հետևանքներն ու պատրաստ է դրանց համար կրել քաղաքական պատասխանատվություն: Այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը: Եթե իշխանությունը կայացրել է որոշում և հրապարակել է իր այդ որոշումը, ուրեմն իրավունք չունի հետքայլ անել, նահանջել, քանի որ նահանջը, անխուսափելիորեն, կորակվի որպես վախկոտություն, ավճռականություն, անվստահություն որդեգրած գծի իրավացիության և հիմնավորվածության մեջ: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանության նկատմամբ մեր արտաքին գործընկերները, էլ չեմ խոսում թշնամիների մասին: Անկեղծ ցավում եմ Հայկական պետության հեղինակության համար: Հ.Գ. 2018 ապրիլից հետո այս իշխանության կողմից նախաձեռնած և ավարտին հասցված միակ նախաձեռնությունը այսպես կոչված, բալային համակարգն է...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ