Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբույքան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ գրված էր, որ Քարվաճառի շրջանի սննդի կետերից մեկում նրան ՀԴՄ չեն տրամադրել, իսկ դա «զինվորից գողանալ է»:
«Վարչապետը ստատուս ա գրել, որ Քարվաճառում ՀԴՄ չեն տվել ու զանգել ա Արցախի պետնախարարին հաղորդում տվել, որ տուգանեն, աշխատողներին էլ անվանել զինվորի փայ գողացող։ Բայց սա պատմության մի կողմն ա։ Մյուս կողմը էն ա, որ օբյեկտը Զաքարյան Արշակինն ա, որի բանակի համար արած ահռելի աշխատանքը բոլորս գիտենք էլի, նու համեմայն դեպս նրանք, ով բանակից գոնե մի քիչ տեղյակ ա։ Էդ օբյեկտում համ զինվորականները զեղչ ունեն, համ հասույթից բանակի ու բնակիչների համար ծրագրեր են արվում։ Բայց էդ էլ չի կարևորը։ Անսարք ապառատի խնդիրը լուծելուց հետո ՀԴՄ-ն կես ժամից տպել ու վայբեռով ուղարկել են վարչապետի տված համարով։ ՀԴՄ-ն էլ ցույց ա տվել Արշակը, բայց տուգանել են 75 հազարով։ Բայց սա էլ չի ամենակարևորը, այլ այն, թե ոնց ա Աշոտը հայտնվում Քարվաճառում, իրա զորամասից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա ամայի վայրում, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով ա։ Հեռավորությունը դիտմամբ չեմ ասում։ Բայց Արցախի աշխարհագրությունը իմացողը կհասկանա», - նշում է Էլիբեգովան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը