03 02 2020

Աղբամանը նետվեցին իշխող ուժի ողջույնները․ Արսեն Բաբայան

Աղբամանը նետվեցին իշխող ուժի ողջույնները․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նորից կոշտ քննադատություն եվրոպական գործընկերոջից: Սրանով աղբամանը նետվեցին իշխող քաղաքական ուժի հայտարարությունները, թե ողջունում են ԵԽԽՎ-ի հայտարարությունը:

ԵԽԽՎ-ն ասել էր, որ մինչ այս պահը գործել են օրենքով, հարցրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահը, փաստորեն, պնդում է, որ այդ կարծիքն ու հորդորն անտեսվել է:

Ավելին, պնդում է, որ կամավորության կանոնը խախտված է․․․

Չասեք, թե ամիսներով ձեզ չէի զգուշացնում

Հ․Գ․ Եթե քաղաքական իշխանությունը սա էլ ողջունի, ապա կհամոզվեմ, որ քաղաքական իշխանությունը մազոխիստ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ