03 02 2020

Արմեն Սարգսյանը մի քանի տասնյակ մլն դոլար է ներդրել Ադրբեջանում․ Politik

Արմեն Սարգսյանը մի քանի տասնյակ մլն դոլար է ներդրել Ադրբեջանում․ Politik

Politik.am-ը գրում է․ «Ինձ, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու նպատակը մեզ որպես խմբավորում ներկայացնելն էր, նման հրահանգ է իջեցվել Ոստիկանություն: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:

«Սա ընդամենը մի քանի քայլանոց կոմբինացիայի քայլերից մեկն էր: Այս կոմբինացիայի քայլերից առաջինը, ենթադրում եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռքով գրված անանուն հոդվածներն էին «Հայկական ժամանակ»-ում և հիբրիդային հեղաշրջման մասին այդ տեղեկատվական աղբը, որ լցվում է դաշտ»,- նշեց նա:

Նա նկատեց, որ օրերս Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 16 ժամ և կարևոր հանգամանք է նաև բանակցություններից հետո հնգակողմ հայտարարությունում առկա նախադասությունը՝ պետք է պահպանվի կոնֆիդենցիալությունը, այսինքն, բանակցություններն ընթանան գաղտնի ռեժիմով:

«Սա հերթական ապացույցն է: Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ հիմա բանակցություններն ընթանում են ոչ թե հող հանձնել-չհանձնելու, այլ Արցախում Ադրբեջանի քաղաքացիներին բնակեցնելու մասին: Սա է պայմանավորվածությունը, որն արդեն ձեռք է բերվել և ապագայում քննարկվելու է դրա ժամանակացույցը»,- ասաց Արթուր Դանիելյանը:

Արթուր Դանիելյանը նաև նկատեց, որ Արցախի հարցում հետաքրքիր դիրքավորում ունի նախագահ Արմեն Սարգսյանը, ով տասնյակ միլիոնավոր դոլրաների հասնող ներդրում է արել Ադրբեջանի նավթագազային բիզնեսներում։ Դանիելյանի խոսքով Արմեն Սարգսյանի շահերն ու  հայկական բանակի շահերը հակասում են։

Մանրամասնները տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ