«Ամոթալի ոչ մի բան չկա Հայաստանի ԶՈՒ-ում 80-ական թվականների զենքի օգտագործման մեջ: Նույնիսկ աշխարհի առաջավոր բանակներում օգտագործում են 1980-ական թվականների զենքեր, ուստի անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված հայկական բանակում այդպիսի զենքի առկայության հարցը մանիպուլացնելու ձգտումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Այլ հարց է, որ այն պետք է արդիականացվի: Ուստի վարչապետ
Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «մեզ համար փակված է 80-ական թվականների զենքի խայտառակ էջը», անընդունելի է՝ հաշվի առնելով, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ նա լուսանկար էր հրապարակել «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ համակարգի ֆոնին, որը 70-ական թվականների սպառազինության մոդիֆիկացիան է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը