01 02 2020

Նոր աշխարհակարգ է կառուցվում, որը չի շրջանցում Հայաստանը․ Ղազինյան

Նոր աշխարհակարգ է կառուցվում, որը չի շրջանցում Հայաստանը․ Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է․

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ առկա եւ օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։

Պոմպեոն հավաստիացրել է, որ կարող է ապահովել Բելառուսի նավթի պահանջարկը 100%-ով, ինչն ավելի է սրում իրադրությունը։

Աշխարհը գտնվում է գլոբալ տրասֆորմացիայի կարեւորագույն շրջափուլում եւ սկսվել է նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը։

Իսկ Հայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ