30 01 2020

ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևը

ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով հունվարի 30-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևը: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ կայքը։

Ֆրանսիացի խորհրդարանական Բեռնար Ֆուրնեն մատնանշել է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չիրագործումը, ինչն անընդունելի է համարել:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կառավարությանը հորդորել է ապահովել, որ ենթադրյալ քաղբանտարկյալների ցուցակները վերանայվեն «անկախ և անկողմնակալ մարմնի» կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ