30 01 2020

Իշխանության վարքը տեղավորվում է ռեպրեսիաների գործիքակազմում․ Լիլիթ Գալստյան

Իշխանության վարքը տեղավորվում է ռեպրեսիաների գործիքակազմում․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«Ներքին բևեռացման, թշնամիներ ու հակահեղափոխականներ որսալու համառ և համոզված գործելաոճը, որը որդեգրել է իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան բոլշևիզմ՝ իր բոլոր դրսևորումներով և նույնքան անխուսափելի հետևանքներով:

Անհանդուրժողականության, ռեպրեսիվ գործիքակազմից անվարան օգտվելու, այլ տեսակետ, այլ կարծիք, այլ խոհ մերժելու այս վարքագիծն ու ատելության խոսքի խրախուսումը տեղավորվում է քաղաքական ռեպրեսիաների գործիկակազմում ու վարքականոնում, որ մեզ լավ հայտնի է խորհրդային անցյալից՝ երեսնականներից:

Վերջին օրերին շռնդալից դրսևորվող ապօրինի, չհիմնավորված ձերբակալությունները, անմեղության կանխավարկածն ու այլ իրավական ընթացակարգեր բացահայտորեն խախտող Հ1-ի ռեպորտաժը, քաղաքական իշխանության ներկայացուցիչների <<հեղաշրջման ձգտող ուժերի ողնաշարը հիմնահատակ ջարդելու և ոչնչացնելու>> չհիմնավորված հայտարարությունները, դատական իշխանության նկատմամբ համակարգված ճնշումները, հասարակությանը վախի և կեղծ հավատարմության ռեպրեսիվ մթնոլորտում պահելը բոլշևիկյան կարճատես ու դատապարտված ձեռագիր է:

Ի թիվս բազում խնդիրների և հարցերի, արդյոք այսպիսի ներքին բովանդակությամբ ապրող երկիրը կարո՞ղ է միջազգային հարթակներում վարկ ու հեղինակություն ամրագրել, հուսալի բանակցող համարվել…դժվար թե»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ