Politik.am-ը գրում է․ «Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հանրային հեռուստաընկերության մի ռեպորտաժով, որում անդրադարձ է կատարվում ՀՔԾ-ում քննվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործին և գրել․«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։
Շատերի համար զարմանալի էր, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը իր էջում կիսվում ակնհայտ քարոզչական նյութով և հենվելով դրանում բերված պնդումների վրա հայտարարում, որ Հրայր Թովմասյանը պետք է կապ չունենա ՍԴ-ի հետ։ Ի վերջո ռեպորտաժում խոսք չէր գնում կայացած դատավճռի մասին, այլ շարարդրված էր ՀՔԾ պնդումները, որոնք կարող են և չհաստատվել դատարանում։
Կառավարության մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում, այս ռեպորտաժի վերաբերյալ։ Պազրվում է վարչապետ Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստման աշխատանքներին։ Վարչապետն իհարկե Հ1 չի գնացել, այլ շարադրել է իր պատկերացումները, իսկ հեռուստաընկերության ղեկավարները ամեն բան արել են, որպեսզի վարչապետի սրտով լինի ռոպորտաժը։
Մեր աղբյուրի տեղեկացմամբ ռեպորտաժը մոնտաժվելուց հետո ուղարկվել է վարչապետ Փաշինյանին և միայն նրա դրական գնահատականին արժանանալուց հետո է եթեր գնացել։
Փաշինյանը իր էջում կիսվել է ռեպորտաժով, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի այն, որպեսզի իր ջանքերը զուր տեղը չլինեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը