29 01 2020

Սա քաղաքական հայացքներով պայմանավորված չընտրություն է․ Արփինե Հովհաննիսյան

Սա քաղաքական հայացքներով պայմանավորված չընտրություն է․ Արփինե Հովհաննիսյան

Tert.am-ը գրում է․ «Բացարձակապես զարմացած չեմ արդարադատության նախարարության այս դիրքորոշումից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների կազմում իր չընդգրկվելուն:

«Կարելի էր կռահել այլախոհների նկատմամբ իրենց վերաբերմունքը և, բնականաբար, սա քաղաքական հայացքներով պայմանավորված չընտրություն է: Դա, հավանաբար, դուրս էր գրիչ, ֆեյք, ապօրինի թմրամիջոց, իշխանության համար խիստ «տրամաբանական» շղթայից: Այդպիսի որոշումը դուրս կլիներ այդ շղթայից»,- ասաց նա:

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.

հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար որպես իրավաբան-գիտնական հայտ էր ներկայացրել նաև «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ