28 01 2020

Սա բացառապես քաղաքական հետապնդում է․ Սամսոնյանին ազատ արձակեցին

Սա բացառապես քաղաքական հետապնդում է․ Սամսոնյանին ազատ արձակեցին

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանին ազատ արձակեցին։ 

«Նիկոլը կարող է հանգիստ քնել, նա  հասցրեց բանակում ծառայած վերջին մարդուց իր վրեժը լուծել՝ լինելով դասալիք։ Ինձ բերման են եենթարկել ապօրինի զենք ունենալու կասկածանքով, բայց բերել են ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն»,- ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ  սա բացառապես քաղաքական հետապնդում է։

«Նիկոլ Փաշինյանի մտքի թռիչքն է, սրա համար նա պատասխանատու է անձամբ։ Այս ամեն ինչը զվարճալի էր։ Հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին ավելի ակտիվ բռնել, ավելի շատ նյարդայնանալ։ Սա խուլիգանություն է,  նրանց նպատակը մեկն է մեզ գետնի վրա նկարելը»,- ասաց Սամսոնյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ