«Արթուր Վանեցյանին որքան էլ փորձում է Նիկոլը բերել սևերի դաշտ, այդպես չէ։ Արթուր Վանեցյանն իրենցն է, թող չբերեն մեր դաշտ։ Արթուր Վանեցյանը շատ հանգիստ կատարում էր Նիկոլի հրամանները և օգնում էր Նիկոլի իշխանությանը։ Ավելին, Արթուր Վանեցյանը շատ ավելի մեծ օգուտ է տվել այդ հեղափոխական թիմին, քան նույն Նիկոլը։ Էն բոլոր PR շոուները, որոնց վրա կառուցված է եղել Նիկոլի «թագն ու պսակը», բոլորն Արթուր Վանեցյանի ժամանակ է եղել։ Եվ երբ դուք ասում եք՝ ո՞վ կլինի այն թեկնածուն, որը կփոխարինի Նիկոլին, հենց Արթուր Վանեցյանն էլ թող լինի վարչապետ։ Այ իրան էլ թող ընտրեն։ Չե՞ն ուզում, թող գնան ու Ծառուկլյանին ընտրեն, մարդու ընտրեն, ով կկարողանա երկրում վերականգնել հավասարակշռությունը և փող բերել։ Ուրիշ բան պետք չէ»,- մամուլի ասուլիսում ասաց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը։
«Իրենք ինչ էլ անեն, հեղափոխություն կոչվածը հակասահմանադրական գործընթաց է։ Մենք վերականգնելու ենք սահմանադրական կարգը ու պատասխան են տալու այն տապալելու համար։ Այ սա մեսիջ է, ու լավ պետք է հասկանան հեղափոխական ուժերը»,- ասաց Մենուա Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը