25 01 2020

Պետական հեղաշրջման փորձ չի եղել և չի լինելու. Նիկոլ Փաշինյան



Եղել է հիբրիդային հեղաշրջման  երազանք, նախապատրաստություն, բայց ոչ հեղաշրջման փորձ. այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ մտավխություն ունի՞, որ Արթուր Վանեցյանը կխոսի և կասի այնպիսի բան, որը չպետք է ասի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ: Կարգին հաղորդում կա, որտեղ մեկը գալիս է և ասում՝ ես ամեն ինչ գիտեմ, հետո նորից է գալիս ու ասում՝ ես ամեն-ամեն ինչ գիտեմ, հետո նորից գալիս է ու ասում՝ ես ամեն-ամեն-ամեն ինչ գիտեմ և վերջում հայտնվում է հիմար վիճակում: Հիմա բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ամեն-ամեն ինչ գիտեն, իրենք այդօրինակ սկետչի հերոսներ են»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ