ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տհաճ, շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին` «թրիքոտ կաթ», «բուշլատով ու ռեզինե սապոգով ղասաբներ» և այլն: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը, երբ ու որտեղ է «թրիքոտ կաթ» տեսել կամ գուցե խմել, բայց խորհուրդ եմ տալիս այլևս նման չմտածված արտահայտություններ չանել: Դա վիրավորական է հողի, բնության ու ճակատագրի հետ կռիվ տվող գյուղացու համար:
Որպես գյուղի տղա, «փարիզներում ծնված-մեծացած» ու էսօր կառավարական դաչաներում ապրող Փաշինյանին հուշեմ, որ կաթը գյուղացու տանը սրբություն է: Էդ կաթով երեխա են մեծացնում: Թրիքն էլ, եթե ուզում եք այն անպայման տեսնել, լրիվ ուրիշ տեղ ման եկեք: Հեշտությամբ կգտնեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը