22 01 2020

Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու. Նիկոլ Փաշինյան



«Իհարկե, քննիչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրություններն ԱԺ-ում հավաքվեցին, ԱԺ-ն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, նաև ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն է արել, արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից: Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծություն է արել և եկել այն եզրակացությանը, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև այդպիսի հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու»,- ԱԺ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին՝ թե արդյո՞ք Փաշինյանը նախագծի չընդունելը սահմանադրական և քաղաքական մակարդակում հետընթաց չի համարում, ինչպես քանիցս նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ