22 01 2020

Արման Բաբաջանյանի երեկվա սադրանքը ԲՀԿ-ի դեմ պատվիրված էր Փաշինյանի կողմից. Zham.am

Արման Բաբաջանյանի երեկվա սադրանքը ԲՀԿ-ի դեմ պատվիրված էր Փաշինյանի կողմից. Zham.am

Zham.am-ը գրել . Շատերը նկատեցին, որ Արման Բաբաջանյանը  ԱԺ-ի  երեկվա  նիստում  խիստ լարված էր և ջղայնացած: Կարծես առիթ էր ման գալիս հարձակվելու ԲՀԿ-ականների վրա, սակայն  լարվածությունը միայն ԲՀԿ-ականների  դեմ չէր: Օրինակ՝  բանկային գաղտնիքի օրենքի քննարկման  ժամանակ  փաշինյանական պատգամավորներից մեկը  «Լուսավոր» Մանե Թանդիլյանին մեղադրեց ոչ ավել, ոչ պակաս  «հակապետական գործողությունների մեջ»: Հատուկ նշենք, որ այդ մեղադրանքն ուղղված էր ոչ թե Փաշինյանի ավանդական հակառակորդների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի,  ՀՅԴ-ի և  նույնիսկ ԲՀԿ-ի  դեմ,  այլ պատգամավոր Մանե Թանդիլյանի: Սա պատահական գնահատական չէր: Հաստատ «լուսավորներն » էլ Փաշինյանին համար լուրջ վտանգ չեն հանդիսանում: Պարզապես իրավիճակն լարված է նաև բուն Փաշինյանի թիմում: Վերջինս վախենում է, որ իր դեմ «դավադրություն» է  կազմակերպվում և,  որ այդ «դավադրությանը» ներքաշված են տարբեր ուժեր: Խոսվում է Արթուր Վանեցյանի, ԲՀԿ-ի,  «լուսավորների» մի մասի և նույնիսկ որոշ «իմքայլականների»  մասնակցության մասին:

Փաշինյանի ընտանիքին  պատկանող  թերթում տպագրված հոդվածները հենց դրա մասին են:  Այդ իսկ պատճառով  Փաշինյանը փորձել է «разборка» սկսել, թե իր թիմի և թե վերո  նշված շրջանակների հետ: Երկու օր առաջ Ծառուկյանի կողմից հրապարակային տարանջատումը Վանեցյանից  նպատակ էր հետապնդում  հեռու պահել իրեն Փաշինյանի հնարավոր հարձակումներից: Ավելին՝  Ծառուկյանը նույնիսկ նշեց, որ «կողմ է Սահմանադրական փոփոխություններին»՝ ևս մեկ անգամ «հիշեցնելով», որ հենց դրա համար 2015 թ-ին քաղաքական հարված ստացավ: Սակայն Փաշինյանի համար Ծառուկյանի այս հրապարակային «երաշխավորագիրը», ինչպես ասում են «հիմք » չէ: Նա փորձելու է  պերմանենտ լարվածության դաշտ ձևավորել «իմքայլականների», «լուսավորների»  և հատկապես ԲՀԿ-ականների մինչև, որպեսզի ֆոնային հարված հասցնի իր շարքերում «ռեվիզիոնիստներին»: 

Բացի այդ  այս  հակամարտությունից պարզ կդառնա, թե ովքեր են պատրաստ «ինքնամոռաց» աջակցել իրեն: Առաջին օրվա արդյունքում ականատես եղանք, ով «հեղափոխական երթվյալ պահապանների» շարքում են Ալեն Սիմոնյանը, Լուսինե Բադալյանը և Քրիստինե Պողոսյանը: «Լուսավորների մասով» փայլեց  Սուրեն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Քրիստինե Պողոսյանը այն պատգամավորներից էր, ով հայտարարում էր, որ աջակցելու  է Փաշինյանին, եթե նա նույնիսկ չորս տողանոց նախադասությամբ ծրագրով հանդես գա: Այդպիսով՝  պարզ երևաց, թե իմքայլականներից ովքեր պիտի հարձակվեին ԲՀԿ-ի, իսկ ովքեր «լուսավորների» վրա: Հենց դրա համար էլ այս լարվածության դաշտը ստեղծելու համար էլ Արման Բաբաջանյանին տրված էր այս սադրանքը կազմակերպելու «պատվավոր» խնդիրը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ