«Շատ ավելի իրավական հարթության մեջ է խնդիրը, թե կոնկրետ ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում է հասել մահը, ամեն դեպքում քրեական գործը հարուցված է որպես ինքնասպանության դրդում և ես ևս հակված եմ ավելի շատ այդ տեսակետին: Եթե հիշենք ինչպես պարոն Կուտոյանին վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հեղափոխական շրջանում պաշտոնը հանձնելուց արդեն լոյալ վերաբերմունքի համար հեղափոխությանը, այնուհետև նույն վարչապետի քամահրական վերաբերմունքը, չմասնակցել հոգեհանգստին, ցավկացական խոսք չասելը, սա խոսում է հասարակության հիվանդության մասին»,- հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը