19 01 2020

Կուտոյանի մահվան դեպքով Հ1-ն իրեն ոչ պրոֆեսիոնալ դրսևորեց․ Մեդիա պաշտպան

Կուտոյանի մահվան դեպքով Հ1-ն իրեն ոչ պրոֆեսիոնալ դրսևորեց․ Մեդիա պաշտպան

Գեորգի Կուտոյանի մահվան լուրից հետո, լրատվական դաշտում տեղի ունեցավ կարծիքների հոսք, որին «Մեդիա պաշտպան»  նախաձեռնությունն անդրադարձել է:

Այս խառնաշփոթի մեջ Հանրային Հեռուստաընկերությունն իրեն ոչ պրոֆեսիոնալ դրսևորեց: Գեորգի Կուտոյանի մասին ռեպորտաժը խիստ քաղաքականացված էր: Վերնագիրն արդեն իսկ դրա մասին էր վկայում:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս համոզվել է, որ Հանրայինը խիստ քաղաքականացված է և չի կարողանում օբյեկտիվ լինել, մինչդեռ ֆինանասավորվում է հանրային միջոցներից։«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՌՀՀ ղեկավար Տիգրան Հակոբյանին հետևողական լինել և ի գիտություն ընդունել ստորև ներկայացված ռեպորտաժում տեղ գտած փաստերի միակողմանի շահարկումը և ձեռնարկել համապատասխան գործընթաց ու Պետրոս Ղազարյանից բացատրություն պահանջել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ