16 01 2020

Փաշինյանը ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի դեմ․ Աղասի Ենոքյան

Փաշինյանը ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի դեմ․ Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես նշել է, որ այս պահից սկսած Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հնարավոր ճնշումների համար: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Որպես «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար` հայտարարում եմ.

1. Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում փաստացի ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ: Արձանագրենք, որ այս պահից սկսած Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հնարավոր ճնշումների համար: Իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում են` կարծելով, թե կարողանալու են ատելության խոսքով կամ վարչապետին հատուկ անհասցե ու անհիմն մեղադրանքներով և անհեթեթ սպառնալիքներով լռեցնել ազատ խոսքը: Այդ ժամանակներն անցել են, և որևէ ոտնձգություն անպատասխան ու անպատիժ չի մնալու:

2. Հայաստանի ֆեյքերի ֆաբրիկաների գլխավոր-գերագույն հրամանատարը հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մավսիսյանն է: Պետք է ճանաչեք այս մարդուն և իմանաք, որ ձեր դեմ համացանցում կազմակերպվող կեղտոտ ֆեյքային հարձակումների հետևում կանգնած է հենց նա: Նա անձնական պատասխանատվություն է կրում համացանցը կեղծ տեղեկություն տարածող վիդեո ալիքների և ֆեյքային գրոհների համար: Այս մասով շատ շուտով հետաքրքրիր բացահայտումներ են լինելու: Խոստանում եմ նաև, որ Հովհաննես Մովսիսյանը անձամբ պատասխան է տալու բյուջեից հատկացված միլիարդները փոշիացնելու ու ժողովրդի փողով մարդկանց հայհոյող ֆեյքաբուծարան ստեղծելու համար: Ճանաչեք Հովհաննեսին, նա մեզ բոլորիս շատ հարցերի պատասխաններ ունի տալու:

3. Այսօր նաև հայտնի դարձավ, որ տեր և տիկին Փաշինյանների իշխանությունը սկսել է հայկական եթերից ռուսական ալիքները հեռացնելու օրենքի մշակումը: Հստակ տեղեկություններ կան, որ ռուսական ալիքների ցուցադրումը դադարեցնելու օրենքի հետևում կանգնած են սորոսկանները, որոնք էլ նման պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին: Եվ քանի որ նրանք հանդիսանում են հեղափոխության բաժնետերեր, Նիկոլ Փաշինյանը լուռ կատարում է սորոսականների այս մի պահանջը ևս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ