15 01 2020

Դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում․ Աշոտյան

Դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացման և կյանքին սպառնացող բարդությունների լուրերի ֆոնին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»:

Իհարկե, առողջություն պետք է մաղթել բոլորին, բայց մի քիչ տակտ ունեցեք գոնե այս պահին:

Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում...

Առողջություն և ուժ գեներալին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ