Բաց նամակ ՀՀ Արտաքին գործերի նախարար պարոն Զ. Մնացականյաին
Պարոն Մնացականյան Ռեֆորմիստների կուսակցությունը լինելով քաղաքական դաշտում շուրջ 3 տարի՝ մշտապես ունեցել է իր մտահոգություններն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ:
Ունենալով օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու սահմանադրությամբ ընձեռնված բոլոր իրավունքները `ցանկանում ենք տեղեկանալ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման մասին:
Հաշվի առնելով Ձեր մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած նմանատիպ ձևաչափի հանդիպումը՝ Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմինը հրավիրում է Ձեզ փակ ռեժիմով քննարկման կուսակցության կենտրոնական գրասենյակում (ք. Երևան, Բաղրամյան 59):
Ակնկալում ենք առաջիկա շաբաթվա ընթացքում Ձեր մասակցությունը այդ փակ քննարկմանը ըստ Ձեզ հարմար ժամկետների:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը