11 01 2020

Աբխազիայում չեղարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները

Աբխազիայում չեղարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները

Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը և որոշել կրկնակի ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Դատական կոլեգիան բավարարել է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի վերաքննիչ բողոքը, որով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ճանաչվել էին օրինական:

 «2020 թվականի հունվարի 10-ի վճռաբեկ դատարաանի որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան և նրա կողմնակիցները համաձայն չեն դատարանի որոշման հետ եւ պատրաստվում են բողոքարկել այն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ