09 01 2020

ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղարը պաշտոնապես աշխատանքի է անցել

ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղարը պաշտոնապես աշխատանքի է անցել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլևիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։

«Հիմնական խնդիրս եմ համարում, որպեսզի ազնիվ և բարեխղճորեն կատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ծառայել իր անդամ պետություններին ու նրանց ժողովուրդներին ավելի արդյունավետորեն»,- Զասի խոսքերը մեջբերում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ