09 01 2020

Քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ տեսաձայնագրել ՀԴՄ կտրոն չտվողին. Վարչապետ



Շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ շատ լայնորեն տարածված ձևով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Հունվարի 9-ին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար է քննարկել. «Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույնկերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ