08 01 2020

Պայթյունները չեն ազդել Իրաքում ՀՀ դեսպանության աշխատանքի վրա․ ԱԳՆ խոսնակ

Պայթյունները չեն ազդել Իրաքում ՀՀ դեսպանության աշխատանքի վրա․ ԱԳՆ խոսնակ

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

««Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան:

Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել դեսպանության աշխատանքի վրա:

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ