Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միրզոյան Արարատը հայտարարում է, թե լուրջ բացահայտումներ են արել և մի քանի միլիոն դրամ վերադարձրել՝ ԱԺ կողմից տարիներ առաջ պատվիրված մեդալների որակի հետ կապված։ Արարատը, երբ խոսքը գնում է «մեգա» բացահայտումների մասին, այնպես է ներկայացնում, կարծես դարի բացահայտումն է արել, իսկ երբ այդ նույն միլիոններից ավելին ինքն իրեն մեկ տարվա ընթացքում պարգևատրում է, դա Արարատի համար դառնում է «չնչին» գումար։ Արարատն ու իր նման բազմաթիվ պաշտոնյաների համար երկիրը դարձրել են շոու-լվացքատուն․ նախկինում թալանվածի մի մասը ետ են բերում, անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար, հետո ետ բերածը արդեն «օրինական» պարգևավճարների տեսքով իրենք իրենց պարգևատրում են։ Ստացվում է՝ ժողովրդին մնում է կոռուպցիայի դեմ պայքարի բազմասերիալ իմիտացիան, իսկ պաշտոնյաներին՝ ետ բերված թալանը։ Արդյունքում՝ ժողովուրդը ոնց գոյատևում էր, այնպես էլ շարունակում է գոյատևել, իսկ պաշտոնյաները հարստանում ու հարստանում են։
Այստեղ են ասել՝ ջրի բերած, Միրզոյան Արարատի տարած»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը