08 01 2020

Արսեն Բաբայանի կոշտ պատասխանը Արման Բաբաջանյանին

Արսեն Բաբայանի կոշտ պատասխանը  Արման Բաբաջանյանին

Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ, շատ թանկ մարդ էի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ Բաբաջանյանը հրապարակել էր իր և Բաբայանի երկխոսությունից դրվագներ։

«Իսկ հետո ինքը երջանկացավ, երբ իր կեղծ հաղորդման հիման վրա ինձ ապօրինի կալանավորեցին:

1937-ի այս մատնիչը երեկ իմ ու իր տարիներ առաջվա խոսակցությունից մի կտոր է հրապարակել (այդպիսով հատելով բարոյականության կարմիր գծերը) ու հայտարարել, թե ես իրենից աշխատանք էի ուզում: Հենց այդ խոսակցության հրապարակումից էլ ակնհայտ է դառնում, որ իրենից աշխատանք չէի ուզում, թեև որևէ վատ բան չեմ տեսնում մասնավորում աշխատանքի անցնելու ցանկության մեջ:

Ես որևէ վատ բան չեմ տեսնում նաև նրանում, որ ի տարբերություն ինձ, ինքը շատ ուղիղ էր ինձանից աշխատանք խնդրում:

Իհարկե ես չեմ կարող վարվել իր նման, չեմ կարող թքել բարոյականության նորմերի վրա և հրապարակել այդ նույն խոսակցությունից շատ հետաքրքիր հատվածներ․․․ դա ինձ բնորոշ չէ, ինքն ինձ լավ իմանալով վստահ է, որ ես դա չեմ անի ու դրանից էլ առիթավորվել է:

Իսկ վերջում ուզում եմ խոստովանել․ ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել: Բոլորդ հիմա ինձ դրա համար կշտամբում եք»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ