Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Միջազգային հարաբերություններում կարեւոր փոփոխություններ են կատարվում, ու այդ փոփոխությունների տեմպը սրնթաց արագանում է։
Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում։
Իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը։ Հիմնական պատճառը կարծես թե մեկն է. միաբեւեռ համակարգը փլվում է։ Մտնում ենք բազմաբեւեռ համակարգ ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան դառնում են ինքնուրույն երկրներ։ Ճիշտ է, դեռեւս Ամերիկա հետ հաշվի են նստում, բայց գնալով ավելի հանդուգն են դառնում։
ԱՄՆ-ն փափուկ ուժից անցում է կատարում կոշտ ուժի կիրառմանը։ Դա թուլության նշան է։ Առաջ ԱՄՆ- ն կարիք չէր ունենա Սուլեյմանիի նման անձնավորությանը սպանել, հիմա դա անում է։ Սուլեյմանին ընդամենը ցուցակի սկզբում էր։
Հին աշխարակարգը մեռնում է եւ առաջվա հստակությունն այլեւս չկա։ Բարդ եւ վտանգավոր խաղեր են սկսվում։
Ուժ եւ զորություն մեր բլինչի մասնագետին ու իմաստություն իր անտեսանելի ինստիտուտներին այս պատասխանատու փուլում մեր նավը խութերի արանքով վարելու գործում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը