04 01 2020

Բլինչիկից անդին. ո՞ւմ է հանձնարարականներ տվել Փաշինյանը․ Անդրանիկ Թևանյան

Բլինչիկից անդին. ո՞ւմ է հանձնարարականներ տվել Փաշինյանը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

05.08.2019թ.

«Մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

03.01.2020թ.

«Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»։

Այս երկու հայտարարությունների հեղինակը նույն մարդն է՝ Նիկոլ Փաշինյանը։

Հարց է առաջանում. եթե մեր պետական ինստիտուտները ձախողված են ու ինչ դրական բան որ արձանագրվել է՝ արձանագրվել է ի հեճուկս պետական կառավարման համակարգի, ապա ո՞ր ինստիտուտներն են հետևում իրավիճակին և ո՞ր ինստիտուտին է հանձնարարականներ տվել վարչապետը։ Չէ՞ որ, ըստ իրեն, բոլորը ձախողված են ու գործում են ի հեճուկս հեղափոխության առաջնորդի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ