28 12 2019

Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան․ Էդուարդ Շարմազանով

Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կեսգիշերին փոքրիկ բռնապետի մոտ դարձյալ ինչ-որ բան այն չէր: Լկտի եւ հիստերիկ բառապաշարով քաղաքական ընդդիմախոսներին նա անվանել է վնգստացողներ եւ սպառնացել, թե պետք է մոմ վառեն, քանի դեռ ազատության մեջ են:

Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան: Ինչ մնում է ձերբակալություններով սպառնալուն, մի անգամ էլ ասեմ`վախեցող չկա. Կնստենք էլ, դուրս էլ կգանք: Ամեն ինչ տղամարդու համար է: Եւ մի ջղաձգվիր օր-օրի ավելացող քննադատների ի հայտ գալուց:. Այդպիսին է բախտախնդիրների ճակատագիրը: Իսկ վիրավորանքն ու հայհոյանքը քաղաքական անճարակության ցայտուն ցուցիչ են:

ԱԺ-ն գրավելու, դատարանները շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու, ժողովրդին խաբելու, քաղաքական տեռոր իրականացնելու, Արցախի ազատամարտը արժեզրկելու, տրանսգենդերության քարոզի, ընդդեմ հայագիտության արշավի եւ մնացածի համար ուշ թե շուտ պատասխան պետք է տալ հանրությանը:

Հայկը հաղթելու է Բելին, միտդ պահիր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ