28 12 2019

Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում․ Ֆարմանյան

Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում․ Ֆարմանյան

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները նրան պետք է ոչ թե քննադատեն, այլ միայն ու միայն շնորհակալություն հայտնեն ՍԴ-ի և նրա նախագահ Թովմասյանի շուրջ ծավալվող իր ապաշնորհ ու հախուռն ինքնագործունեության (իրականում` քաղաքական ինքնասպանության) համար: 

Էլ ուրիշ ինչպե՞ս էր հնարավոր մի գնդակով և՛ սեփական և՛ միջազգային հանրության համար 100 տոկոսանոց ճշգրտությամբ քողազերծել սեփական իշխանության իրական դեմքը մի կողմից ու եդեմական նման պայմաններ ստեղծել` մեր երկրում դատական իշխանության իրական անկախության կայացման համար` մյուս կողմից:

Ի վերջո, ճակատագրի տարօրինակ հեգնանք է. Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ սեփական ցածրարժեք մտադրությունների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ