27 12 2019

Քոչարյանի մերձավորների վրա գործ «կարելը» ծանր է նստելու Փաշինյանի վրա․ Zham.am

Քոչարյանի մերձավորների վրա գործ «կարելը» ծանր է նստելու Փաշինյանի վրա․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Այն ինչ  կատարվում է Արմեն Թավադյանի կալանավորման շուրջ ցցուն ցույց է տալիս է, թե ինչ պատկեր է ունենալու Փաշինյանի «Նոր» Հայաստանը:

Արդեն նույնիսկ վերջին հիմարների համարել է հասկանալի, որ այդ «Նոր» Հայաստանը նոր դարձավ միայն Փաշինյանի և իր մերձավոր շրջապատի համար: Հանրության ճնշող մեծամասնությունը խաբվել է և շոկ է ապրում Փաշինյանի ցինիկ քայլերից: Ընտանեկան ջիպերից մինչև իր հակառակորդներին հալածելը բումերանգի օրենքով հարվածելու է հենց Փաշինյանին ու նրա նեղ շրջապատին: Ընդ որում այս անգամ արդեն նախկինների սիրախաղերը չեն լինելու:

Կալանավորել երկրի նախկին ղեկավարին, իսկ հետո սկսել հետապնդել նրա ընտանիքի անդամներին: Այսպիսի բան ո՞ր երկրում է եղել: Սա նույնիսկ ցածրորակ,  անմակարդակ և գավառական դիկտատուրա հաստատման փորձ էլ չէ: Սա մաքուր վենդետտայի դրսևորում է, քինախնդրության գործողություն, որտեղ նույնիսկ քաղաքական հաշվարկը  դառնում է ածանցյալ:

Պարզ է, որ Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն այս ամենը բումերանգի էֆեկտով վերադառնալու է Փաշինյանին և նրա շրջապատին: Սա քաղաքագիտական աքսիոմ  է, որը հայտնի է բոլորին: Պարզապես ապշել կարելի է՝  տեսնելով, թե ինչ աստիճանի  ատելության միջավայրի արդյունք է Փաշինյանը: Նա իր քայլերով արդեն իսկ դարձել է քաղաքական մահապարտ՝   իր հետ դեպի անդունդ տանելով գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին և էլի մի քանիսին:

Բայց մի՞թե 1,5 տարի առաջ սա էր պահանջում մեր հանրությունը: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի և ոչ ոք պատասխանատվությունից չի կարողանա խուսափել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ