«Մեր լրագրողների հետ ամեն օր տեղի է ունենում ճնշումներ, մերժումներ իշխանության կողմից: Մեր մոտ հաղորդում է փակվում, քանի որ չենք կարողանում մյուս կողմին հրավիրել, քանի որ հրաժարվում են: Նրանք ցանկություն ունեն գալու, բայց նրանց հանձնարարված է բոյկոտել և չգալ, այս կերպ հնարավո՞ր է աշխատել: Մեզ զանգում ասում են լավ իրար չենք հասկանում, ուրեմն ձեզնով կզբաղվեն ուրիշները, իսկ զանգողը հասարակ մարդ չէ, իշխանական ամենաբարձր օղակներից է: Սա արդեն ցույց է տալիս թե ինչպիսի վերաբերմունք է լրատվամիջոցների նկատմամբ»,- դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը